Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Շանթ 2015» զորավարժությունները մեր պետականության հասունության նշանն են. Ռուբեն Մելիքյան

«Շանթ 2015» զորավարժությունները մեր պետականության հասունության նշանն են. Ռուբեն 
Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները հայկական պետականության հասունության նշանն են: Նման կարծիք «Արմենպրես»-ի հետ զրույցում արտահայտեց ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: «Այս զորավարժությունը աննախադեպ է իր մասշտամբերով և ազդեցության շրջանակով: Մեծ գոհունակություն ունեմ նման զորավարժության կազմակերպման նկատմամբ: Մեր վիճակում գտնվող ցանկացած պետության համար նման զորավարժություններն անհրաժեշտություն են: Գուցե այդ իսկ պատճառով այս զորավարժությունների արդյունքում տարըմբռնումներ են տեղի ունենում բնակչության շրջանակում», - նշեց Ռուբեն Մելիքյանը:

Իրավաբանի կարծիքով` առավել մեծ արդյունք ունենալու համար նման զորավարժություններ պետք է իրականացնել առնվազն տարին մեկ անգամ և առավել լոկալ բնույթի, որպեսզի հնարավորինս մեծ քանակությամբ բնակիչներ իմանան, թե ինչպես է պետք վարվել տարբեր իրավիճակներում:

«Իմ կարծիքով` նման ծավալի զորավարժությունների կարիք մենք ունենք և հետագայում շատ կցանկանայի, որպեսզի նման զորավարժություններին առավել շատ մասնակցություն ունենան շարքային քաղաքացիները, որովհետև այն, ինչի վերաբերյալ կատարվում են զորավարժությունները, դրանք չեն վերաբերվում միայն զինվորականությանը, այլ նաև` մնացած քաղաքացիներին: Իսկ նման հմտություններ հնարավոր կլինի ձեռքբերել միայն փորձի շնորհիվ: Լավ կլինի, որպեսզի այդ փորձը լինի զորավարժությունների ձևով և ոչ թե իրական կյանքում», - հավելեց Ռուբեն Մելիքյանը:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]