Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանադրական բարեփոխումները միտված են Հայաստանում ժողովրդավարական ավանդույթները ամրապնդելուն

Սահմանադրական բարեփոխումները միտված են Հայաստանում ժողովրդավարական 
ավանդույթները ամրապնդելուն

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների նպատակը Հայաստանում ժողովրդավարական ավանդույթների զարգացումն ու ամրապնդումն է: ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծօք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շազարմազանովը: «Ավելին, իշխանության թևերի տարանջատման սկզբունքին գալիս է լրացնելու քաղաքական հավասարակշռության սկզբունքը: Եթե այսօր շատ կարևոր օրենքներ անցնում են միայն մեծամասնության քվեարկության արդյունքում, և փոքրամասնությունը որևէ ազդեցություն չունի, ապա այս նախագծով մենք ավելացրել ենք ընդդիմության այս դերը: Ես 2007թ.-ից այս խորհրդարանում եմ, և այդ ժամանակներից մինչև հիմա մեր ընդդիմադիրենը խոսում են ընդդիմության դերի բարձրացման անհրաժեշտության մասին: Հիմա, այս նախագծով մենք բարձրացնում ենք ընդդիմության դերը՝ նրան տալով որոշումների վրա ազդեցություն ունենալու լիազորություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա նկատեց, որ նախագծում սահմանված է, որ ԱԺ երեք տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, իսկ սահմանադրական մայր օրենքները պետք է անցնեն ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ պետք է անցնեն ձայների 3/5-ով: «Այսինքն, մեծամասնությունը այլևս առանց ընդդիմության գործուն մասնակցության չի կարողանալու որևէ կարևոր հարց լուծել»,- ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով, որ նախագծով հնարավորություն է տրվում, որպեսզի ընտրություններում պարտված քաղաքական ուժը նույնպես դերակատարություն ստանձնի և դուրս չմնա քաղաքական գործընթացներից:

Շարմազանովը կարևորում է նաև այն դրույթը, որի համաձայն` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները քվոտա են ստանալու: «Հայաստանը շատ լավ գիտակցում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը: Եվ, ազգային փոքրամասնություններին քվոտա տալով, մենք կամրապնդենք մեր երկրում ժողովրդավարական ավանդույթները»,- եզրափակեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]