Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի բանակը մարտական կորուստ է տվել

Ադրբեջանի բանակը մարտական կորուստ է տվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի բանակը մարտական կորուստ է տվել. զոհվել է ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Սամիր Դադաշ օղլու Օրուջեւը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքը` նշելով, որ Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառող Սամիր Օրուջեւը Զարդաբի շրջանի Շահհուսեինլի գյուղից էր: Ադրբեջանի ՊՆ-ը զինվորի զոհվելու մասին լռություն է պահպանում:

Սա սեպտեմբերին ադրբեջանական բանակի 2-րդ կորուստն է, որի մասին հայտնում է ադրբեջանական իշխանամետ կայքը:

Սեպտեմբերի 3-ին մարտական բախումների ժամանակ սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ռուսլան Գալիբ օղլու Աղաեւը: Նա զինծառայության էր կանչվել Լերիքի շրջանից, ծառայել էր Ղազախում:

Ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուի տվյալներով` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում նվազագույնը 50 կորուստ է գրանցվել:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են ընդամենը 18 զինծառայողների մահը:

Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ադրբեջանական սոցցանցերում հրապարակումների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 102 զինծառայող եւ 54-ից ավելի վիրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]