Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միգրանտների պատճառով Հունգարիայի երկաթուղային կայարաններում «շարունակվում Է քաոսը»

Միգրանտների պատճառով Հունգարիայի երկաթուղային կայարաններում «շարունակվում Է քաոսը»

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի երկաթուղային կայարաններում «շարունակվում են քաոսն ու խառնաշփոթությունը», քանի որ միգրանտները «փորձում են հեռանալ երկրից եւ հասնել Գերմանիա կամ Ավստրիա»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

Երկրում տարեսկզբից արդեն տրվել Է ավելի քան 140 հազար ապաստանի խնդրագիր, ինչը 58 անգամ ավելի Է, քան 2012 թվականին եւ երեք անգամ ավելի, քան անցյալ տարի, նշել Է նա: «Սպասվում Է, որ այն միգրանտների ընդհանուր թիվը, որոնք կգրանցվեն ապաստան ստանալու համար, այս տարի կհասնի 300 հազարի»,- ասել Է Միլմանը:  

Այս տարի միգրանտների մեծ մասը եկել Է Աֆղանստանից, Սիրիայից եւ Իրաքից: Անցյալ շաբաթվա դրությամբ, նրանց 95 տոկոսից ավելին հեռացել Է Հունգարիայից՝ «մի քանի օրվա ընթացքում» ուղեւորվելով Արեւմտյան Եվրոպայի այլ երկրներ: 

Միգրացիայի միջազգային կազմակերպության վկայությամբ՝ միգրանտները հրաժարվում են գնալ ընդունման կենտրոններ՝ պնդելով, որ իրենց հնարավորություն ընձեռեն մեկնելու Գերմանիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]