Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան լրացուցիչ հազար փախստականների կընդունի Սիրիայից. Քեմերոն

Մեծ Բրիտանիան լրացուցիչ հազար փախստականների կընդունի Սիրիայից. Քեմերոն

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան լրացուցիչ հազար փախստականների կընդունի Սիրիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

«Նկատի առնելով ճգնաժամի ծավալումը եւ մարդկանց տառապանքները՝ այսօր ես կարող եմ հայտարարել, որ մենք ավելին կանենք՝ ապահովելով եւս հազար սիրիացի փախստականների տարաբնակեցումը»,-Լիսաբոնում հայտարարել Է Քեմերոնը՝ ամփոփելով պորտուգալացի իր պաշտոնակից Պեդրո Պասուշ Կոելյուի հետ կայացած բանակցությունների արդյունքները: Նրա խոսքով՝ դա կարվի ի լրումն արդեն գոյություն ունեցող քվոտաների, որոնց համաձայն՝ Մեծ Բրիտանիան ընդունել Է 5 հազար սիրիացիների:

Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը ծավալվել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման եւ այն մաքսանենգների գործողությունների պատճառով, որոնք, շրջանցելով օրենքները, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների բնակիչներին իրենց ծառայություններն են առաջարկում նրանց Եվրոպա հասցնելու համար: Այս հայտարարությամբ սեպտեմբերի 3-ին հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ հերթական անգամ կոչ անելով՝ գտնել խնդրի «համապարփակ լուծումը»:

«Խնդիրը հնարավոր չԷ լուծել՝ թույլատրելով Էլ ավելի մեծ թվով մարդկանց ժամանումը Եվրոպա: Անհրաժեշտ Է բազմակողմանի մոտեցում, որը կներառի Լիբիայում նոր կառավարության ձեւավորումը, ինչպես նաեւ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորումը»,-ասել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]