Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ թատրոնը 240-րդ սեզոնը բացում Է Բիզեի «Կարմեն» օպերայով

Մեծ թատրոնը 240-րդ սեզոնը բացում Է Բիզեի «Կարմեն» օպերայով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Թատրոնը սեպտեմբերի 4-ին իր 240-րդ սեզոնը բացում Է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայով՝ Ալեքսեյ Բորոդինի բեմադրմամբ, որի պրեմիերան կայացել Է 2015 թվականի հուլիսին. «Կարմենը» կներկայացվի սեպտեմբերի 4-ից 9-ը Պետական ակադեմիական Մեծ թատրոնի Պատմական բեմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետական ակադեմիական Մեծ թատրոնում օպերան բեմադրել Է հայտնի դրամատիկական ռեժիսոր Ալեքսեյ Բորոդինը: Երաժշտական մասի համար պատասխանատուն Է թատրոնի գլխավոր դիրիժոր եւ երաժշտական ղեկավար Տուգան Սոխիեւը:    

Սեզոնի առաջին մեծ պրեմիերան կդառնա Պյոտր Չայկովսկու «Իոլանտա» օպերան, որը նվիրված կլինի կոմպոզտորի 175-ամյակին: Մեկ երեկոյի ընթացքում «Իոլանտայի» հետ միասին կկատարվի սյուիտ «Շչելկունչիկ» բալետից: Հանդիսականները ներկայացումը կդիտեն հոկտեմբերի վերջին: Դմիտրի Շոստակովիչի «Եկատերինա Իզմայլովա» օպերայի պրեմիերան կկայանա արդեն նոր 2016 թվականին՝ փետրվարին: Երկու բեմադրություններն Էլ կիրականացնեն Ռուսաստանում եւ արտասահմանում շատ հայտնի դրամատիկական ռեժիսորներ Սերգեյ Ժենովաչը եւ Ռիմաս Տումինասը: Դա ռեժիսորների դեբյուտն Է Մեծ թատրոնում:        

«Ֆաուստի դատապարտումը», որը Մեծ Թատրոնում հնչել Է որպես դրամատիկական կանտատ, առաջին անգամ կներկայացվի որպես  ներկայացում գերմանացի ականավոր ռեժիսոր Պետեր Շտայնի բեմադրությամբ: Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Ռոդելինդա» օպերայի վրա կաշխատի Ռիչարդ Ջոնսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]