Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դարակեսին իռլանդացիները երկրում կարող են Էթնիկական փոքրամասնություն դառնալ

Դարակեսին իռլանդացիները երկրում կարող են Էթնիկական փոքրամասնություն դառնալ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Dublin City University-ի նախկին նախագահը հայտարարել Է, որ Իռլանդիայի բուն բնակիչներն այս դարի կեսերին երկում փոքրամասնություն կկազմեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IrishCentral-ին:

Պրոֆեսոր Ֆերդինանդ ֆոն Պրոնձինսկին վկայակոչել Է այն չհրապարակված հետազոտությունը, որն անցկացվել Է Մեծ Բրիտանիայում: Նա, մասնավորապես, հայտարարել Է, որ ընթացիկ դարի կեսերին չինացիները կարող են Իռլանդիայում կազմել Էթնիկական մեծամասնություն:  

Ֆոն Պրոնձինսկին ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ եթե Իռլանդիան փորձի կանգնեցնել երկիր ժամանող միգրանտներին, ապա լուրջ վնաս կհասցնի երկրի տնտեսությանը եւ այն կվերադարձնի Եվրոպայի ծայրամաս: Նրա խոսքով՝ բնակչության ավելացումն անհրաժեշտ Է տնտեսական աճի պահպանման համար:

Կենտրոնական վիճակագրական վարչության տվյալներով՝ Իռլանդիայում բնակվում են ավելի քան 40 ազգությունների ներկայացուցիչներ, գրեթե 88,6 տոկոսն իռլանդացիներն իրենք են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]