Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ասիայի շուկաները շաբաթն ավարտում են 4 տարվա ընթացքում ամենատեւական անկմամբ

Ասիայի շուկաները շաբաթն ավարտում են 4 տարվա ընթացքում ամենատեւական անկմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիայի ֆոնդային շուկաների ինդեքսները սեպտեմբերի 4-ին իջնում են, տարածաշրջանի MSCI Asia Pacific համահավաք ինդեքսը յոթերորդ շաբաթն անընդմեջ ավարտում Է նվազմամբ, ինչը 4 տարվա ընթացքում անկման ամենաերկարատեւ շրջանն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Այս շաբաթվա սկզբից MSCI Asia Pacific-ը կորցրել Է 4,9 տոկոս:    

Սեպտեմբերի 4-ին Չինաստանի շուկաները երկրորդ օրն անընդմեջ փակ են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի առթիվ երկրում հանդիսավոր միջոցառումների անցկացման առնչությամբ: Հոնկոնգի շուկաները վերսկսել են աշխատանքը հանգստյան օրվանից հետո:

Ճապոնիայի Nikkei 225-ը սակարկությունների ընթացքում իջել Է 2 տոկոսով, Հոնկոնգի Hang Seng-ը՝ 0,6 տոկոսով, Հարավային Կորեայի KOSPI-ն՝ 1.7 տոկոսով, Թայվանի Taiex-ը՝1,2 տոկոսով, Ավստրալիայի S&P/ASX 200-ը բարձրացել Է 0.3 տոկոսով:

Սեպտեմբերի 4-ին Ճապոնիայի՝ սպառողական Էլեկտրոնիկա արտադրողների բաժնետոմսերի գները նվազման առաջատարներն են: Sony-ի արժեթղթերն Էժանացել են 2,2 տոկոսով, Nintendo-ը՝ 1,2 տոկոսով: Սեպտեմբերի 4-ին Չինաստանի՝ Հոնկոնգում առեւտուր անող ընկերությունների բաժնետոմսերի գնանշումներն իջնում են: Hang Seng China Enterprises ինդեքսը սակարարկությունների ընթացքում իջել Է 2,4 տոկոսով: PetroChina-ի արժեթղթերի արժեքն իջել Է 3,2 տոկոսով, China Vanke դեւելոպերի բաժնետոմսերն Էժանացել են 6,5 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը`  EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]