Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆեդերերը և Մարեյը ԱՄՆ բաց առաջնության հաջորդ փուլում են

Ֆեդերերը և Մարեյը ԱՄՆ բաց առաջնության հաջորդ փուլում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ սաղավարտի տարվա վերջին խոշորագույն մրցաշարում պայքարը հաջորդ փուլում կշարունակեն նաև ֆավորիտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լեգենդար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը առանց մեծ դժվարության հետագա պայքարից դուրս թողեց Սթիվ Դերսին` 1:6, 2:6, 1:6  հաշվով: Օլիմպիական խաղերի չեմպիոն Էնդի Մարեյը 7:5, 6:4, 1:6, 3:6, 1:6 հաշվով հանդիպումներից և համառ պայքարից հետո կշարունակի պայքարը:

Նախօրեին ԱՄՆ բաց առաջնության հաջորդ փուլ էին դուրս եկել նաև Ցոնգան, Ֆերերը, Ռաոնիչը, Կուկուշկինը, Նադալը և Ջոկովիչը: Կանանց պայքարում հաջորդ փուլում պայքարելու իրավունք են ստացել ֆավորիտներից Ուիլիամսը, Մակարովան, Կեյսը:

ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի թենիսի միության կողմից։ 1978 թվականին սկսած` մրցաշարի խաղերը տեղի են ունենում Բիլի Ջին Քինգի անվան թենիսի ազգային կենտրոնում, որը տեղակայված է Ֆլաշինգ Մեդոուս պարկում, Քվինս, Նյու Յորք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]