Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հալեպի հայկական վարժարաններն ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 15-ին

Հալեպի հայկական վարժարաններն ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո հայոց թեմի ազգային վարչությունը հայտարարել է, որ Բերիո հայոց թեմի ազգային վարժարանները, համաձայն կրթության նախարարության համապատասխան որոշումների, 2015-16 ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 15-ին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացմավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Հալեպի ազգային վարժարանները պետք է գործեն հետևյալ ձևաչափով. մեկ ազգային մանկապարտեզ, երկու նախակրթարան` ազգային Հայկազյան-Գյուլբենկյան և ազգային Սահակյան-Զավարյան, մեկ միջնակարգ վարժարան` ազգային Քարեն Եփփե ճեմարան:

Հալեպում ստեղծված իրավիճակի պատճառով վարժարանները կգործեն ազգային Գյուլբենկյան շենքում: Ազգային վարչությունն ուսումնական հաստատություններին բարի վերամուտ է մաղթել:

«Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ արդեն մեկ շաբաթ է, Հալեպի տարածքում էլեկտրականությունն անջատված է, սակայն հալեպցիներն օգտվում են էլեկտրածին սարքավորումներից: Ջրի ընկերության կողմից ջրամատակարարումը մի քանի օր է` դադարեցված է, ջրամատակարումը կատարվում է հերթականությամբ տարբեր շրջաններում:

Տագնապների թվում նշվել է բենզինի հարցը, որի գներն արդեն բարձրացված են: Զանազան բենզալցակայանների դիմաց կարելի է տեսնել մեքենաների երկար հերթեր: Տևական կենցաղային ճգնաժամը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]