Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրոպան ոչ թե միգրանտների ներհոսքի, այլ փախստականների հետ կապված ճգնաժամ Է ապրում. ՄԱԿ

Եվրոպան ոչ թե միգրանտների ներհոսքի, այլ փախստականների հետ կապված ճգնաժամ Է 
ապրում. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում Եվրոպան ոչ թե միգրանտների ներհոսքի, այլ, ամենից առաջ, փախստականների հետ կապված ճգնաժամ Է ապրում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի Փախստականների  գործերի գերագույն կոմիսար Անտոնիու Գուտերեշը, որը հիմնախնդրի լուծման «համատեղ կենտրոնացված  ջանքերի» կոչ Է արել:  

«Դա առաջին հերթին փախստականների ճգնաժամ Է, այլ ոչ թե միգրացիայի ֆենոմեն,- ասել Է Գուտերեշը Ժնեում տարածված հայտարարության մեջ:- Հունաստան ժամանողների մեծ մասը հակամարտությունների գոտիներից, այդ թվում՝ Սիրիայից, Իրաքից կամ Աֆղանստանից եկած մարդիկ են, եւ նրանք փախչում են այնտեղից՝ փրկելով իրենց կյանքը»:    

Գերագույն կոմիսարի խոսքով՝ «Եվրոպան անհաջողություն Է կրել» ճգնաժամին «համատեղ պատասխան գտնելու հարցում, եւ դա հանգեցրել Է «մարդկանց տառապանքների»: Ավելի քան 2,6 հազար մարդ Է զոհվել Միջերկրական ծովով Հին աշխարհ հասնելու փորձ անելիս: իսկ նրանք, ում հաջողվել Է հասնել Եվրոպայի ափեր, «քաոսի, նվաստացման եւ վտանգների» են ենթարկվում «պետությունների սահմաններին ու ճանապարհին», նշել Է նա:   

«Այս իրադրությունը պահանջում Է համատեղ կենտրոնացված ջանքեր, ինչն անհնարին Է ներկայիս հատվածական մոտեցման դեպքում»,- հավելել Է Գուտերեշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]