Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանում երկրաշարժի հետևանքով երկու երեխաների մայր է զոհվել

Ադրբեջանում երկրաշարժի հետևանքով երկու երեխաների մայր է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում սեպտեմբերի 4-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով Գյոյչայի շրջանի Մելիքքենդ գյուղում զոհվել է երկու մանկահասակ երեխաների 28-ամյա մայր Ռուգիա Իբադովան: Երկրաշարժի ժամանակ նա գտնվել է իրենց տան բակում ջրհորի մոտ: Ցնցումների արդյունքում նա սայթաքել եւ ընկել է ջրհորը: Այդ ժամանակ ջրհորում միացված է եղել էլեկտրական ջրհան պոմպը, եւ նա հոսանքահարվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը:

Երկրաշարժի արդյունքում տարբեր չափերի ճաքեր են առաջացել Շաքիի, Օղուզի, Շամախիի շրջանների գյուղերի տներում: Ճաքեր են առաջացել նաեւ Շաքի քաղաքի գործադիր իշխանության շենքում:

Ադրբեջանի գիտութունների ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ քանի որ երկրաշարժն ուժգին է եղել, օրվա ընթացքում հնարավոր են նոր ցնցումներ:

Ըստ այդ կենտրոնի` երկրաժաշարժը տեղի է ունեցել այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 09:49-ին` Շաքիից 29 կմ դեպի հարավ-արեւելք: Էպիկենտրոնում` 13 կմ խորության վրա երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: Այն Ադրբեջանի տարածքում զգացվել է 4-6 բալ ուժգնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]