Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եգիպտոսցի միլիարդատերը ցանկանում Է կղզի գնել փախստականներին տեղավորելու համար

Եգիպտոսցի միլիարդատերը ցանկանում Է կղզի գնել փախստականներին տեղավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսցի միլիարդատեր Նագիբ Սավիրիսը դիմել Է Իտալիայի եւ Հունաստանի իշխանություններին՝ միգրանտների համար նրանցից կղզի գնելու առաջարկով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ձեռնարկատերը գրել Է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Հունաստան կամ Իտալիա, ինձ վաճառեք ձեր կղզիներից մեկը: Ես կհայտարարեմ նրա անկախությունը, կընդունեմ փախստականներին եւ նրանց կապահովեմ աշխատանքով: Այնտեղ նրանք կկառուցեն իրենց նոր հայրենիքը»,-գրել Է Սավիրիսը:

2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք են ժամանել առնվազն 340 հազար միգրանտներ: Փորձագետների կարծիքով՝ ներկայում ԵՄ-ի երկրներում անօրինական միգրանտների շուրջ ստեղծված իրադրությունը գաղթականների հետ կապված վատթարագույն ճգնաժամն Է Երկորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր:

Արդեն հաղորդվել Է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնեցրել են Եվրոպա միգրանտների ներհոսքի դեմ պայքարի միջոցառումները: Ինչպես ճշտել են  Ելիսեյան պալատում, խոսքը, մասնավորապես, վերաբերում Է ԵՄ-ի տարբեր երկրների միջեւ միգրանտների ընդունման բաշխիչ մեխանիզմ կիրառելուն:

Մինչդեռ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր դժգոհությունն Է հայտնել Եվրամիության միգրացիոն քաղաքականությունից եւ հիմնավորել Է Սերբիայի հետ սահմանին ցանկապատի անհրաժեշտությունը: Օրբանն ընդգծել Է, որ «Եվրոպայի քրիստոնեական մշակույթը միգրանտների հախուռն հոսքի դեպքում հազիվ թե ի վիճակի լինի պահպանել արժեքների սեփական քրիստոնեական համակարգը»:

Լուսանկարը`AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]