Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը փորձում է խաթարել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը

Ադրբեջանը փորձում է խաթարել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային 
գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանին լարվածություն ստեղծելու եղանակով Ադրբեջանը փորձում է խաթարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Դա անընդունելի է թե՛ Արցախի, թե Հայաստանի իշխանությունների համար, քանի որ մեզ համար ընդունելի ձևաչափը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում խնդրի բացառապես խաղաղ կարգավորումն է: Եվ մենք անթույլատրելի և դատապարտելի ենք համարում Ադրբեջանի նման դիրքորոշումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Շարմազանովը նկատեց, որ համապատասխան ոլորտի ներկայացուցիչներն արդեն հանդես են եկել հայտարարություններով՝ շեշտելով, որ ՀՀ Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները կփոխհատուցեն բոլոր վնասները, որ կրել են սահմանամերձ գյուղերի բնակիչները հակառակորդի գնդակոծության հետևանքով: «Այսօր հերոսություն է սահմանամերձ գյուղերում ապրելը: Այդ մարդիկ պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց  ԱԺ փոխնախագահը:

Նա իր ցավակացությունը հայտնեց հակառակորդի գնդակից զոհված պայմանագրային զինծառայողի հարազատներին՝ շեշտելով, որ ցանկացած մարդկային կորուստ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից, ընկնում է Ադրբեջանի պատասխանատվության վրա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]