Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին նշանակելու հարցը

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե 
Հովհաննիսյանին նշանակելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել է Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելու հարցը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նիստի ընթացքում մենք քննարկել ենք արդարադատության նախարարի հարցը: Հանրապետության Նախագահը Արփինե Հովհաննիսյանին այդ պաշտոնում նշանակելու հարցով խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ և իր որոշումը կկայացնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա նաև շեշտեց, որ կուսակցության գործադիր մարմնի անդամները դրական են տրամադրված Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում տեսնելու հարցում: «Մենք այն կարծիքին ենք, որ նա փորձառու և պրոֆեսիոնալ անձնավորություն է, և կարող է բարձր մակարդակով կատարել պարտականություններն իր պաշտոնում»,- նշեց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Նախագահը իր որոշումը կկայացնի:

Շարմազանովը նաև ընդգծեց, որ սեպտեմբերի 3-ի նիստում, բացի Արփինե Հովհաննիսյանից, արդարադատության նախարարի պաշտոնում այլ թեկնածուների հարց չի քննարկվել: ԳՄ նիստին մասնակցել է նաև Արփինե Հովհաննիսյանը, ով ԳՄ անդամ չէ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]