Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շտայնմայերն Օրբանին ի պատասխան կոչ է արել դադարեցնել փախստականների հետ կապված փոխադարձ մեղադրանքները

Շտայնմայերն Օրբանին ի պատասխան կոչ է արել դադարեցնել փախստականների հետ կապված 
փոխադարձ մեղադրանքները

ԲԵՌԼԻՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատության է ենթարկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, ով ավելի վաղ փախստականների խնդիրն անվանել էր ոչ թե եվրոպական, այլ միայն «գերմանական խնդիր»: «Դա ամբողջական անհեթեթություն է»,- գերմանական DPA գործակալությանն ասել է Շտայնմայերը: Նա հանդես է եկել  «փոխադարձ մեղադրանքներ»-ը դադարեցնելու օգտին և կոչ արել միմյանց տեղեկացնելով  առաջ շարժվել ճգնաժամի հաղթահարման համար: «Ես համագործակցություն եմ սպասում Եվրոպական միության բոլոր 28 անդամ-երկրների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարել է նախարարը:

  Ավելի վաղ Օրբանի խոսքերին անհամաձայնություն էր հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Դա (փախստականների խնդիրը) Եվրոպայում վերաբերում է բոլորիս»,- Շվեյցարիայի նախագահ Սիմմոնետտ Սիմմարոտտոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Մերկելը:

  Օրբանը, ում կարծիքը քննադատության է ենթարկվել Գերմանիայում, իր խոսքերը պայմանավորել է նրանով, որ հազարավոր ժամանողները ցանկանում են առաջին հերթին հայտնվել Գերմանիայում, այլ ոչ թե «Հունգարիայում, Սլովակիայում կամ Լատվիայում»:

   Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ բանակցությունների ժամանակ Օրբանը հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ին Հունգարիան իր բանակը կուղղի փախստականներից սահմանների պաշտպանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]