Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրին այս տարի ևս կհյուրընկալի «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» կինոփառատոնը

Գյումրին այս տարի ևս կհյուրընկալի «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» 
կինոփառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Վրաստանի ազգային կինոկենտրոնի և Բաթումի միջազգային կինփառատոնի հետ արդեն երկրորդ տարին անցկացնում է «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» շարժական միջազգայի կինոփառատոնը: Այս տարի փառատոնի առաջին կանգառը կլինի Գյումրիում: Ինչպես Գյումրիում, այնպես էլ մյուս քաղաքներում փառատոնի բացումը կազդարարվի Հայոց ցեղասպանությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությամբ:Այս մասին սեպտեմբերի 3-ին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը և «Ոսկե ծիրան»-ի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը: Գյումրիում փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Հոկտեմբեր» կինոթատրոնում՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին: Փառատոնը Գյումրիում կհյուրընկալվի 3 օր, որից հետո կտեղափոխվի Վրաստանի Ախալքալաք քաղաք, զուգահեռ ցուցադրություններ տեղի կունենան նաև Նինոծմինդայում:

Շիրակի մարզում բացօթյա միջոցառումնեը կմեկնարկեն սեպտեմբերի 6-ից: «Սա հարևան երկրները միմյանց ներկայացնելու նոր ճանապարհ է՝ կինոյի միջոցով: Այս տարի փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ: Արդեն 9 երկրում ենք եղել և ֆիլմերը ցուցադրել 14 քաղաքներում: Սա էլ ծրագրի տրամաբանական շարունակություն է: Գյումրիում, բացի Ցեղասպանությանը նվիրված կարճապետրաժ ֆիլմերից, կցուցադրվեն նաև «Ոսկե ծիրանի» լավագույն ֆիլմերը, որոնք դիտելու հնարավորություն գյումրեցի հանդիսատեսը չի ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Րաֆֆի Մովսիսյանը՝ փաստելով, որ «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան»-ի նպատակն է նաև մշակույթն ապակենտրոնացնելը:

Փառատոնն ընդգրկում է մի քանի ծրագիր, այդ թվում՝ առաջնախաղեր, կարճամետրաժ ֆիլմերի հետահայաց և բացօթյա ցուցադրություններ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք...» կինոցուցադրությունների ծրագիրը փառատոնի հիմնական ծրագրերից մեկն է. հյուրընկալվող բոլոր քաղաքներում կկազմակերպվեն Մեծ եղեռնի թեմայով նկարահանված տարբեր ֆիլմերի ցուցադրություններ: Ավելացնենք, որ սեպտեմբերի 13-ից մեկնարկում է Բաթումի հեղինակային կինոյի միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում տեղի կունենա «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր, կինոռեժիոսոր Հարություն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հետահայաց ցուցադրությունը, որը ևս, հեղինակի որոշմամբ, նվիրվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ֆիլմերի ցուցադրություններին կհյուրընկալվեն հայ և վրաց կինոգործիչներ: Յուրաքանչյուր ցուցադրությունից առաջ հրավիրյալ կինոքննադատը կներկայացնի ֆիլմը և փառատոնին ներկա հեղինակին:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]