Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուորլիքը սարսափելի լարված է որակել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Ուորլիքը սարսափելի լարված է որակել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում առկա լարվածությունը: «Հայաստանը և Ադրբեջանը հաղորդում են ականանետերի և ծանր սպառազինության օգտագործման մասին: Եթե տեղեկությունները հավաստի են, ապա դա սարսափելի լարվածություն է: Մենք պետք է աշխատենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թվիթերի իր միկրոբլոգում նշել է Ուորլիքը:

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմն ինչպես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում: Մասնավորապես, Տավուշի մարզում հակառակորդը կրակ է բացում նաև խաղաղ բնակչության ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող` Հայկ Թևոյանը, վիրավորվել Կոթի համայնքի երկու քաղաքացիական անձ` մայր և որդի Նազիկ և Ռազմիկ Թումանյանները:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]