1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հիթմեն. գործակալ 47» ֆիլմը հայկական կինովարձույթում է

«Հիթմեն. գործակալ 47» ֆիլմը հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար սպասված «Հիթմեն. Գործակալ 47» ֆիլմը հայկական կինովարձույթում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ռեժիսոր Ալեքսանդր Բախի կինոնկարը սեպտեմբերի 3-ից հնարավոր է դիտել հայկական կինոթատրոնների էկրաններին:

Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության կինոնկարում խաղում են Ռուփերտ Ֆրենդը, Զախարի Քուինթոն, Հաննա Ուերը և այլք: 35 միլիոն բյուջե ունեցող ֆիլմում պետք է խաղար Փոլ Ուոքերը, սակայն նրա ողբերգական մահվան պատճառով այդ գաղափարն իրականություն չդարձավ:

Ֆիլմի գլխավոր հերոսը գործակալ 47-ն է: Նա իդեալական մարդասպան է, անում է այնպիսի բաներ, որոնք չի կարող անել հասարակ մարդը: Բայց գործակալ 47-ը ոչինչ չգիտի իր ծագման մասին: Գաղտնիքի բացահայտման բանալին մի աղջիկ է:

Ֆիլմը Hitman ընկերության համակարգչային խաղի էկրանավորումն է, ընդ որում` ոչ առաջինը. Գործակալ 47-ի մասին այլ կինոնկար էլ է նկարահանվել` 2007 թվականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]