1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բաքվում դատում են պաշտպանության նախկին փոխնախարարին

Բաքվում դատում են պաշտպանության  նախկին փոխնախարարին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի ծանր հանցագործությունների գծով դատարանում սեպտեմբերի 3-ին կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սալիմովի նկատմամբ հարուցված քրեական գործով նախապատրաստական նիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մեղադրյալի փաստաբանը դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ տալ քրեական գործի նյութերին ավելի մանրամասն ծանոթանալու համար, ինչը բավարարվել է: Դատական գործընթացը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 10-ը:

Մեհման Սալիմովը մեղադրվում է խոշոր չափերի յուրացումների եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահումների մեջ: Նա 1995-1999 թվականներին զբաղեցրել էր Ադրբեջանի պաշտպանության քաղաքական եւ հասարակական հարցերով փոխնախարարի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]