Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում սեփական եկամուտները հավաքագրվել են 79.4 տոկոսով

Գեղարքունիքի մարզում սեփական եկամուտները հավաքագրվել են  79.4 տոկոսով

ԳԱՎԱՌ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-ի դրությամբ` Գեղարքունիքի մարզի 91 համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կազմել  640.4 միլիոն դրամ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 679.1 միլիոն դրամի դիմաց: 2015 թվականի ութ ամիսների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 79.4 տոկոս է` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 88.6 տոկոսի փոխարեն: Փաստորեն, մարզի համայնքների սեփական եկամուտների միջին ցուցանիշը նվազել է 9.2 տոկոսով, որը  կազմում է 74 միլիոն դրամ:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը` մարզպետի հանձնարարությամբ` ցածր ցուցանիշներ հավաքագրած համայնքներում կատարվել են  ուսումնասիրություններ: «Դրանց վերլուծությունը թույլ է տվել արձանագրել, որ այդ համայնքներում որոշ դրական տեղաշարժ կա, բայց այնուամենայնիվ, մարզի միջին կատարողական ցուցանիշին համայնքները չեն մոտեցել»,- նշեց վարչության պետը: Ըստ տարածաշրջանների ցածր ցուցանիշներ են գրանցել Վարդենիսի տարածաշրջանը` 69.1 եւ Գավառը` 72 տոկոս: Իսկ միջինից բարձր ցուցանիշներ հավաքագրել են Մարտունու տարածաշրջանը` 86.7 տոկոս, Ճամբարակը` 93.4, եւ Սեւանը 84.7 տոկոս: Առավել ցածր ցուցանիշներ են գրանցել Ծակքար, Ծովինար, Ծովասար, Լիճք, Գեղհովիտ, Վերին Գետաշեն, գյուղ Մարտունի, Վահան, Ջիլ, Աղբերք, Վարսեր, Չկալովկա, քաղաք Սեւան, Դդմաշեն, Վարսեր, Կարճաղբյուր, Տրետուք, Ջաղացաձոր, Փամբակ, Լճավան, Շատվան, Վանեւան, Ավազան, Դարանակ, Ծափաթաղ, Գեղաքար, Մեծ Մասրիկ, Ակունք, քաղաք Գավառ, Ծաղկաշեն, Բերդկունք, Գեղարքունիք, Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գանձակ համայնքները, իսկ բարձր ցուցանիշներ արձանագրած համայնքներն են` Երանոսը, Ձորագյուղը, Վարդաձորը, Վարդենիկը, Արտանիշը, Դպրաբակը, Թթուջուրը, Շորժան, Նորաշենը, Ծովագյուրղը, Ծաղկունքը, Լճաշենը, քաղաք Վարդենիսը, Այրքը, Լուսակունքը,Վերին Շորժան, Ներքին Շորժան, Ծովակը, Հայրավանքը, Նորատուսը եւ Լճափը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]