Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օլանդը եւ Մերկելը համաձայնեցրել են միգրանտների ներհոսքի դեմ պայքարի միջոցառումները

Օլանդը եւ Մերկելը համաձայնեցրել են միգրանտների ներհոսքի դեմ պայքարի միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնեցրել են Եվրոպա միգրանտների ներհոսքի դեմ պայքարի միջոցառումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Ելիսեյան պալատին, նրանց ծրագիրը ենթադրում Է, մասնավորապես, փախստականների վերաբաշխում Եվրամիության անդամ երկրների միջեւ:

«Օլանդը եւ Մերկելը որոշում են ընդունել փախստականների հետ կապված իրադրության վերաբերյալ, որոնք փորձում են հասնել Եվրոպա: Եվրամիությունը պետք Է գործի վճռականորեն եւ իր արժեքներին համապատասխան»,-ասված Է Ֆրանսիայի նախագահի դիվանատան հայտարարության մեջ:

Ինչպես ճշտել են  Ելիսեյան պալատում, խոսքը, մասնավորապես, վերաբերում Է ԵՄ-ի տարբեր երկրների միջեւ միգրանտների ընդունման բաշխիչ մեխանիզմ կիրառելուն: «Քվոտա» բառը, սական, տեքստում չի հիշատակվում: «Նախագահը եւ կանցլերը որոշում են ընդունել արդեն այսօր Բրյուսել փոխանցել փախստականների ընդունման եւ Եվրամիությունում նրանց արդարացի բաշխման վերաբերյալ համատեղ առաջարկությունները»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Մինչդեռ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր դժգոհությունն Է հայտնել Եվրամիության միգրացիոն քաղաքականությունից եւ հիմնավորել Է Սերբիայի հետ սահմանին ցանկապատի անհրաժեշտությունը:

«Եվրոպացի բոլոր քաղաքական գործիչներն անպատասխանատու են, նրանք միգրանտներին լավ կյանքի հույս են տալիս եւ դրդում այն բանին, որ թողնեն ամեն ինչ եւ, վտանգելով իրենց կյանքն՝ ուղեւորվեն Եվրոպա: Ուստի ցանկապատը, որը Հունգարիան կառուցում Է, կարեւոր Է: Մեզ նույնպես դա բավականություն չի պատճառում, բայց անհրաժեշտ Է»,- ասել Է նա:   

Օրբանն ընդգծել Է, որ «Եվրոպայի քրիստոնեական մշակույթը միգրանտների հախուռն հոսքի դեպքում հազիվ թե ի վիճակի լինի պահպանել արժեքների սեփական քրիստոնեական համակարգը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]