Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փորձագետը ներկայացրել է համացանցում վտանգներից խուսափելու խորհուրդներ

Փորձագետը ներկայացրել է համացանցում վտանգներից խուսափելու խորհուրդներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության  փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ համացանցից օգտվելիս հայերը մեծամասամբ չեն հետևում անվտանգության կանոններին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետը ներկայացրեց մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն մարդկանց խուսափել մի շարք խնդիրներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սամվել Մարտիրոսյանն առանձնացրեց տեխնիկական ու մարդկային գործոնով պայմանավորված սխալներ, որ թույլ են տալիս օգտատերերը:

«Հայաստանում տեխնիկական բնույթի ամենամեծ խնդիրներից մեկը գողացած ծրագրերից օգտվելն է: Այդ դեպքում ծրագրային ապահովումը վատ է թարմացվում, և դա արդեն խնդիր է: Գողացված է լինում օպերացիոն համակարգը. մեզ մոտ մեծամասամբ Windows են օգտագործում, որն ամենախոցելի օպերացիոն համակարգն է: Մարդկանց դժվար է համոզել օգտվել Apple-ի ծրագրերից, քանի որ դա թանկ է, «Լինուքս»-ից, քանի որ դա դժվար է աշխատեցնել, բայց ճիշտը Windows-ից խուսափելն է, եթե ուզում եք 10 վտանգից 9-ը մի կողմ թողնել: Քանի որ Windows-ն ամենատարածված օպերացիոն համակարգն է, հիմնականում վիրուսները գրվում են հենց այդ համակարգի համար»,- պարզաբանեց Սամվել Մարտիրոսյանը:

Հաջորդ խնդիրը հակավիրուսային ծրագրերի բացակայությունն է. շատերը չունեն, իսկ ովքեր էլ ունեն, հաճախ են անջատում` պատճառաբանելով, որ համակարգչի աշխատանքը դանդաղում է: «Հակավիրուսային ծրագիրը պետք է միացված լինի ու թարմացված: Երրորդ կարևոր խորհուրդն այն է, որ մարդ պետք է պաշտպանի համացանցում իր հիմնական հանգուցային հանդիսացող կետերը, որոնցից է էլեկտրոնային փոստն է, քանի որ դրա հասցեով են գրանցվում այլ` «Ֆեյսբուք»-ի, «Թվիթեր»-ի և այլն: Այսօր մարդկանց հասանելի էլեկտրոնային փոստերից ամենապաշտպանվածը Gmail-ն է. արժի դրանից օգտվել»,- հավելեց փարձագետը:

Նա հորդորեց չտեղադրել ծրագրեր, որոնք համացանցային պաշտոնական խանութից կամ արտադրողի կայքից չեն ներբեռնված: «Եթե «Google play»-ից կամ «Apple store»-ից չի ծրագիրը, արդեն վտանգավոր է»,- նշեց փորձագետը:

Հաջորդ կարևոր խորհուրդը պաշտպանված գաղտաբառ ունենալն է.
դրանք պետք է բաղկացած լինեն տառերից, թվերից, նշաններից և այլ հաշիվների դեպքում չկրկնվեն: Բանախոսը խորհուրդ տվեց չօգտվել գաղտնաբառեր հիշող ծրագրերից, եթե դրանց լավ չեն տիրապետում օգտատերերը:  Մարդկային գործոնով պայմանավորված սխալների շարքում Սամվել Մարտիրոսյանն առանձնացրեց մարդկանց`  սեփական ձեռքով իրենց համակարգիչներում վիրուսներ «տեղադրելու» հակումը` ցանկացած հղման վրա սեղմելու արդյունքում: «Պետք չէ ամեն հղման վրա սեղմել ու անմիջապես բացել էլեկտրոնային փաստով նամակին կցված փաստաթուղթը, որը վերնագրված է «շատ շտապ» կամ ասում է, որ դուք մեծ գումար եք շահել»,- հորդորեց փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ տվեց զգույշ լինել տարբեր ֆորումներում գրանցվելիս ու անձնական տվյալներ տեղադրելիս, քանի որ դրանք հաճախ հարձակման են ենթարկվում ու մարդու տրամադրած տեղեկատվությունը բաց է դառնում:

Ինչ վերաբերում է ամպային պահոցներում տեղեկատվություն պահելուն, ապա փորձագետը նշեց, որ ներկայում դրանից խուսափել հնարավոր չէ, բայց պետք է գիտակցել, որ տեղեկատվությունը հասանելի է հատուկ ծառայություններին և հսկվում է ոչ միայն օգտատիրոջ, այլև այլոց կողմից: ««Ամպը» մի կողմից ապահովում է ձեր հեշտ կյանքը, մյուս կողմից` հաշվի առնեք, որ միայն դուք չեք տեղեկատվության տերը»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]