Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հռոմի պապը Իսրայելի նախագահի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը

Հռոմի պապը Իսրայելի նախագահի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը սեպտեմբերի 3-ին հանդիպում են անցկացրել Վատիկանի Առաքյալների պալատում, որի ընթացքում քննարկվել Է Մերձավոր Արեւելքի սոցիալ-քաղաքական իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սբ. Աթոռի մամուլի ծառայությանը, զրույցի ընթացքում նշվել Է «միջկրոնական երկխոսության կարեւորությունը եւ կրոնական առաջնորդների պատասխանատվությունը հաշտության գործընթացի առաջշարժման ու ժողովուրդների միջեւ խաղաղության համար»:

Կողմերը ընդգծել են «իսրայելացիների եւ պաղեստինցիների միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդման կարեւորությունն ու անհետաձգելիությունը եւ երկու ժողովուրդների արդարացի ակնկալիքները հարգող համաձայնության հասնելու համար ուղղակի բանակցությունների վերսկսումը»:

Քահանայապետը եւ իսրայելական պետության ղեկավարը հատուկ ուշադրություն են հատկացրել քրիստոնյաների եւ մյուս փոքրամասնությունների դրությանը Մերձավոր Արեւելքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջպետական հարաբերությունների առանձին խնդիրներ, մասնավորապես, Վատիկանի եւ Իսրայելի միջեւ երկկողմ պայմանագրի պատրաստման ընթացքը:

Հունիսի 26-ին Վատիկանը եւ Պաղեստինը լիամասշտաբ պայմանագիր են ստորագրել երկու պետությունների   փոխհարաբերությունների վերաբերյալ, որում նշվել Է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության խաղաղ լուծման կարեւորությունը՝ երկու պետությունների գոյակցության հայեցակարգի հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]