Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ նախագահին տարիներ են պետք ԱՊՀ երկրներից դոլարը հանելու համար. տնտեսագետ

ՌԴ նախագահին տարիներ են պետք ԱՊՀ երկրներից դոլարը հանելու համար. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ երկրներում դոլարը գարծածությունից հանելու և նոր ֆինանսական միասնական շուկա ստեղծելու համար երկար ժամանակ, նույնիսկ տարիներ են անհրաժեշտ: Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 1- ին  արած հայտարարությանը, նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Հայտարարության իրատեսականությունը բավականին ցածր է, քանի որ պետք է հետևողականություն ցուցաբերել, բավականին երկար ժամանակ է պետք, նույնիսկ տարիներ` որևէ արդյունքի հասնելու համար, որովհետև հասկանալի է, որ հիմնական սեփական հարստությունը կուտակված է դոլարով: Այս դեպքում մի հրովարտակը ղեկավարի կողմից, որով նա առաջարկում է հրաժարվել հիմնական արտարժույթից, այդպես հասարակ ձևով տեղի ունենալ չի կարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Բոստանջյանը:  

Տնտեսագետը նաև նշեց, որ դոլար-դրամ «պայքարը» պայմանավորված է նրանով, որ ողջ աշխարհի արժութային շուկաներում դոլարը մյուս արժույթների նկատմամբ գերակայություն ունի, և բազմաթիվ երկրներ, այդ թվում և Հայաստանը, պարզապես դոլարիզացված են: Արտարժույթի ցանկացած վայրիվերումների դեպքում հայկական արժույթը` դրամը, ևս ենթարկվում է փոփոխության, պայմանավորված տարբեր հանգամանքներով` տրանսֆերտների և ապրանքաշրջանառության ծավալների նվազմամբ և այլն:

Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր  Պուտինն օրենքի նախագիծ է մտցրել ՌԴ-ի Պետդումա, որով առաջարկում է հրաժարվել ԱՄՆ դոլարից` ԱՊՀ-ում: Նախագծով նախատեսվում է միասնական ֆինանսական շուկա ստեղծել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի և ԱՊՀ-ի այլ երկրների միջև:Այս օրինագծով առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա դոլարից ու եվրոյից հրաժարվել հաշվարկների ժամանակ` որպես «միջանկյալ արժույթ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]