Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԽԽՎ նախագահը մտահոգված է Ադրբեջանում առկա բռնաճնշումներով

ԵԽԽՎ նախագահը մտահոգված է Ադրբեջանում առկա բռնաճնշումներով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորն իր մտահոգությունն է հայտնել ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի աշխատակից Խադիջա Իսմայիլովային 7,5 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

«Ես արդեն բազմիցս հայտնել եմ իմ տարակուսանքը Իսմայիլովայի դեմ հավաստի մեղադրանքների առկայության վերաբերյալ: Վճիռն ակնհայտ կերպով անհամաչափ է և լուրջ մտահոգություններ է առաջացնում՝ հաշվի առնելով Ադրբեջանում համակարգային խնդիրները և անկախ դատական համակարգի բացակայությունը»,-նշել է Բրասյորը:

Նա հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել բռնաճնշումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, անկախ լրագրողների նկատմամբ և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: «Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները հարգելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը լուրջ կասկածներ է առաջացնում»,- նշել է ԵԽԽՎ նախագահը՝ հավելելով, որ այս հարցը կբարձրացնի Ադրբեջանի մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ:

Խադիջա Իսմայիլովան սեպտեմբերի 1-ին ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 7 տարի և 6 ամիս ազատազրկման` զրկվելով 3 տարի ղեկավար պաշտոն վարելու իրավունքից: Դատարանն Իսմայիլովային անմեղ է ճանաչել 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդում)` նշելով, որ այս առումով չկան բավարար ապացույցներ:

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին օղակներում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]