Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Կարոտ» դաշնամուրային ներկայացմամբ կտրվի Համազգային թատրոնի 24-րդ թատերաշրջանի մեկնարկը

«Կարոտ» դաշնամուրային ներկայացմամբ կտրվի Համազգային թատրոնի 24-րդ 
թատերաշրջանի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսինե Խաչատրյանի «Կարոտ» դաշնամուրային ներկայացմամբ կտրվի Համազգային թատրոնի 24-րդ թատերաշրջանի մեկնարկը: Ներկայացման տոմսերից գոյացած գումարը կփոխանցվի Համազգային թատրոնի շենքի կառուցմանը: Մշակութային օջախի տնօրեն Վարդան Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ թատերաշրջանը ստեղծագործական առումով բավական հետաքրքիր և բուռն է լինելու:

«Այն առաջին հերթին նշանավորվում է մի բացառիկ ներկայացմամբ, որը կոչվում է «Կարոտ»: Լուսինե Խաչատրյանն այն ներկայացրել է աշխարհի տարբեր բեմերում` Ավստրիայում, Գերմանիայում: Ներկայացումն ունեցել է բավական հետաքրքիր արձագանք: Ինչ-որ տեղ երազանք էր այն ներկայացնել Հայաստանում: Սեպտեմբերի 5-ին առաջին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել դաշնամուրային ներկայացում: Ինձ համար շատ կարևոր է, որ Խաչատրյանների ընտանիքը որոշեց համերգի ամբողջ հասույթը տրամադրել Համազգային թատրոնի շենքի կառուցմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Վարդան Մկրտչյանը: Նրա խոսքով, ընդամենը մեկ ներկայացում էր նշանակված, բայց տոմսերն արագ սպառվեցին, և երկրորդը անգամ «Կարոտ»-ը կցուցադրվի սեպտեմբերի 6-ին:

Այս ներկայացումը դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի չորրորդ աշխատանքն է: «Ներկայացման մեջ ճամփորդում եմ հայկական մշակույթով: Այստեղ ինձ համար ամենակարևոր հարցն այն է, թե ինչ է նշանակում հայ լինել: Հիացած եմ Համազգային թատրոնով, ուրախ եմ, որ ներկայացում կարող եմ ցուցադրել»,-նշեց նա:  

Դաշնակահարուհու երաժշտական ներկայացման ընթացքում հնչում են Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական երգ ու պար։

Առաջիկայում Համազգային թատրոնն այլ նոր ներկայացումներ կհանձնի հանրության դատին: Բացի այդ, մշակութային օջախը բացելու է Սոս Սարգսյանի անվան դերասանական ստուդիա, որը կադրեր է պատրաստելու Համազգայինի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]