1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էլեկտրաէներգիայի սակագինը սուբսիդավորելու կառավարության որոշումը կոմպրոմիսային լուծում է

Էլեկտրաէներգիայի սակագինը սուբսիդավորելու կառավարության որոշումը կոմպրոմիսային 
լուծում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշումը օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի գործող սակագները մեղմացնելու համար բնակչության և ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) 6,93 դրամ/կՎտժ չափով սուբսիդիաներ վճարելու որոշումը կոմպրոմիսային-ժամանակավոր լուծում է: Լրագրողների հետ սեպտեմբերի 3-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «ՀՀ կառավարության առաջարկած փոխհատուցման թիվը շատ փոքր է: Եթե ՀՀ կառավարությունը փոխհատուցեր բնակչության օգտագործած էլեկտրաէներգիայի ոչ թե հավելյալ 6, 93 դրամը, այլ ամբողջությամբ կատարված ծախսը, ապա դա կկազմեր ամսական մոտ 24 միլիոն դոլար, ինչը, հաշվի առնելով բյուջեի ճեղքվածքը, անիրատաեսական է. ներկայումս ՀՀ կառավարությունը, ըստ իմ հաշվարկների, ամսական պետք է վճարի 3-3,5 միլիոն ԱՄՆ դոլար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Մակարյանը նկատեց, որ դեռևս հստակ չէ, թե ՀՀ կառավարությունը քանի ամիս է փոխհատուցելու այդ ավելացված արժեքը: «Բացի կոնկրետ ժամկետներից, պարզ չէ, թե ինչ խնդիր է դրվելու աուդիտ իրականացնող ընկերության առջև` և տեխնիկական, և ֆինանսական աուդիտի մասերով. պետք է հստակ սահմանվի առաջադրանքը, թե ինչ պետք է անի ստուգող ընկերությունը, որպեսզի լղոզված զեկույց չներկայացնի աուդիտի վերջում»,-շեշտեց Մակարյանը` հավելելով, որ հստակ դրված առաջադրանքից են կախված ստուգման ծավալները և ժամկետները:

Անդրադառնալով այն սցենարներին, թե ինչ կլինի ՀԷՑ-ում իրականացվող աուդիտից հետո, նա ասաց հետևյալը. «Եթե ծախսը հիմնավորված է, ապա ինչ է տեղի ունենալու. բնականաբար ՓՄՁ-ների վճարունակությունը նվազելու է և շատերը կփակվեն, բնակչության վճարունակությունը կընկնի և գնողունակությունը կընկնի, ինչը կազդի տնտեսության վրա: Եթե կանգնենք կոմպրոմիսային, օրինակ հինգ դրամով էլեկտրաէներգիան թանկացնելու որոշմանը, ապա միևնույն է ՓՄՁ-ները կփակվեն: Քննարկման հարց է` արդյոք ՀԷՑ-ը պետք է վերադարձվի պետությանը, թե ոչ»:

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է հստակեցնի իր դիրքորորշումը և դուրս գա շահերի բախումից: «Նրանք հայտարարում են, թե չունեն բավարար լծակներ, սակայն նրանք ունեն այդ գործառույթները: Եթե ՀՀ Էներգետիկայի նախարարությունը չփոխի մտածելակերպը և չկատարելագործի իր կանոնադրությունը, ապա դա լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ մինչև 2036 թվականը էներգետիկայի ոլորտում ՀՀ կառավարության հայտարարած ծրագրերի իրականացման համար»,-ընդգծեց Գագիկ Մակարյանը:

2015 թվականի օգոստոսի մեկից մինչև Հայկական էլկետրական ցանցեր ընկերությունում անցկացվելիք աուդիտի ավարտը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար կփոխհատուցի կառավարությունը:

Գործադիրը օգոստոսի 31-ին հաստատեց համապատասխան որոշման նախագիծը, որով կառավարությունն օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայիսպառման մասով) օգտին կվճարի սուբսիդիաներ` 6,93 դրամ/կՎտժ չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]