Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավստրալիայում անօթեւան ոչխարը աշխարհի ռեկորդակիր դարձել Է բրդատվության ցուցանիշով

Ավստրալիայում անօթեւան ոչխարը աշխարհի ռեկորդակիր դարձել Է բրդատվության 
ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում մի քանի տարի առաջ հոտից հետ մնացած ոչխարը 40 կիլոգրամ մերինոսային բուրդ Է տվել, ինչը ոչխարաբուծության բնագավառում բրդի ստացման աշխարհի խոշորագույն ռեկորդն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:   

Քրիս մականունով վիթխարի ոչխարին գտել են Կանբերայի արվարձանի գյուղական վայրում եւ տեղավորել կենդանիների պաշտպանության RSPCA  տեղական կազմակերպության ապաստանում: Ոչխարն այնքան Է բրդակալել, որ հազիվ Էր կարողանում շարժվել, նրա կողերից 47 սանտիմետր հաստությամբ բուրդ Էր կախվել, եւ այդ պատճառով նրա կյանքին վտանգ Էր սպառնում: «Նա մոտավորապես հինգ-վեց տարեկան Է: Չեմ կարծում, թե նրան երբեւԷ խուզել են»,- ասել Է ոչխարների խուզման պրոֆեսիոնալ Յան Էլքինսը, որին հրավիրել Էին RSPCA:     

Կենդանու քաշը գերազանցող բուրդը խուզելու համար ստիպված ոչխարին անզգայացնող պատրաստուկ են ներարկել: Ավելորդ բրդի հեռացման գործողությունը տեւել Է 45 րոպե: Համեմատության համար նշենք, որ ֆերմայում ամեն տարի սովորական ոչխարին խուզում են ընդամենը երեք րոպեում:

Կենդանիների պաշտպանության կազմակերպության ղեկավարը Կանբերայում հայտարարել Է, որ հույս ունի իրադարձությունը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]