Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակառակորդն արդեն մի քանի ժամ կրակահերթի տակ է պահում Տավուշի սահմանամերձ գյուղերը

Հակառակորդն արդեն մի քանի ժամ կրակահերթի տակ է պահում Տավուշի սահմանամերձ 
գյուղերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդն արդեն մի քանի ժամ շարունակ կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: ‹‹Արմենպրես››-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակում են սահմանամերձ միանգամից մի քանի գյուղերի ուղղությամբ: Նա իրավիճակը գնահատեց «լարված»՝  հավելելով, որ կրակոցները շատ ուժեղ են: «Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ հայկական կողմից զինծառայողի զոհվելու կամ վիրավորվելու մասին տեղեկություն չունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am