Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մոսկվայում առաջին անգամ ներկայացվել է հայկական «5900-BC» ապրանքանիշը

Մոսկվայում առաջին անգամ ներկայացվել է հայկական «5900-BC» ապրանքանիշը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում այսօր բացվել է «CPM-Collection Premiere Moscow» միջազգային ցուցահանդեսը: Մեկ միասնական՝ «5900-BC» ապրանքանիշի ներքո Մոսկվայի հանրահայտ «CPM-Collection Premiere Moscow» ցուցահանդեսում ներկայացվել են հայաստանյան թեթև արդյունաբերության նմուշներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ներգրավված հայաստանցի, իտալացի և գերմանացի բարձրակարգ դիզայներ-մոդելավորողները հայկական ընկերություններին օգնել են մշակել մոդելային շարք՝ հատուկ այս ցուցահանդեսին մասնակցելու համար: Հայկական տաղավարը ներառում է մեր երկրի 9 ընկերությունների արտադրանք: Իսկ «5900-BC» ապրանքանիշն ակնարկում է Հայաստանի թեթև արդյունաբերության հնամենի ավանդույթների մասին՝ խորհրդանշելով Հայաստանում հայտնաբերված կանացի ծղոտե շրջազգեստը, որը մասնագետների կողմից թվագրվել է մինչև Քրսիտոսի ծննուդը 5900-ական թվականներին: Ցուցահանդեսը կտևի սեպտեմբերի 2-5-ը:

«CPM-Collection Premiere Moscow»-ն Ռուսաստանի Դաշնությունում թեթև արդյունաբերության ոլորտում ամենաճանաչվածներից է:

Ցուցահանդեսի հիմնական այցելուները ոլորտի արտադրանքի պատվիրատուները և ոլորտում մասնագիտացված լրատվամիջոցների ներկայացուցիչներն են: Ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 20 երկիր, այդ թվում՝ Ավստրիան, Կանադան, Չինաստանը, Խորվաթիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ղազախստանը և այլն: Այս տարի ներկայացվում է շուրջ 1000 հավաքածու:

«Նման մեծամասշտաբ ու ճանաչված էքսպոյին մասնակցությունը, վստահաբար, կխթանի հայկական արտադրանքի առաջմղումը արտաքին շուկայում, ինչպես նաև այն լավ առիթ է ներկայացնելու հայկական թեթև արդյունաբերության հնարավորությունները»,- ցուցահանդեսի բացման առնչությամբ նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանը:

Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանը, հավաքածուի մշակմանը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ աջակցել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]