Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ն գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի

ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ն գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և  
զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և  զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի: Ինչպես «Արմենպրես»-ին է հայտնում ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 դպրոց այցելության ժամանակ պատասխանելով աշակերտուհիներից մեկի հարցին` այս մասին է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«ԵԱՏՄ երկրներում շատ մեծ պահանջարկ են վայելում հայկական գյուղատնտեսական ապրանքները, որը շատ լուրջ և հայտնի բրենդ է ԵԱՏՄ տարածքում: Բացի այդ, Հայաստանը ունի նաև զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ: Ես չեմ հիշում մի մարդու, ով այս երկիրը այցելելուց հետո, չցանկանա ևս մեկ անգամ գալ այստեղ»,- նշել է Վոլինկինը` հավելելով, որ ՀՀ քաղաքացիների համար նաև ավելի է հեշտացվել աշխատանքային միգրացիոն ռեժիմը, ինչը շատ կարևոր է երկրի բյուջեի ավելացման և երկրում պատշաճ կենսամակարդակ ապահովելու տեսանկյունից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]