Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանին հակառակորդի ակտիվությունն անպատասխան չի մնում. Սեյրան Օհանյան

Սահմանին հակառակորդի ակտիվությունն անպատասխան չի մնում. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև ադրբեջանական կողմը սահմանին սկսել է հեռահար միջոցներ, ականանետեր կիրառել, հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին: Այս մասին գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Վերջին շրջանում շփման գծի լարվածության առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդը սկսել է ականանետեր կիրառել։ Դա անպատասխան չի մնում, պատժվում է: Շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ ենք ստեղծում։ Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցները: Իրավիճակը սահմանին վերահսկելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Անդրադառնալով հայկական զինված ուժերի կայացման գործում Գուրգեն Դարիբալթայանի ունեցած ավանդին` նախարարն ընդգծեց, որ նա հավասարակշված անձնավորություն էր և լավագույն կերպով տիրապետում էր իր մասնագիտությանը: «Նա այն մարդկանցից էր, ովքեր ունեն փորձ ու անգամ դժվարագույն իրադրությունների ժամանակ չեն կորցնում իրենց, հավասարակշռված, սառնասիրտ կերպով պլանավորում են իրենց գործողություններն ու իրականացնում»,- ընդծեց Օհանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]