Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինայում առկա է պոլիովիրուսի տարածման վտանգը

Ուկրաինայում առկա է պոլիովիրուսի տարածման վտանգը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում առկա է պոլիովիրուսի տարածման «հատուկ վտանգ»` ազգաբնակչության շրջանում պատվաստման ոչ բավարար իրականացման հետևանքով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այս մասին է նշված Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը նվիրված է պոլիոմելիթի դեմ պայքարին:

Հայտարարության մեջ նշված է, որ Ուկրաինայի Անդրկարպատների շրջանում հաստատվել է պոլիովիրուսով վարակվելու երկու դեպք` չորսամյա և ինը ամսական երեխաների մոտ ընդարմացում է  ախտորոշվել. Դեպքերն արձանագրվել են ընթացիկ տարվա հունիսի 30-ին և հուլիսի 7-ին:

ԱՀԿ-ի տվյալներով` Ուկրաինայից վարակի ներթափանցման վտանգը այլ երկրներ բավական ցածր է, սակայն կազմակերպությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի Անդրկարպատների շրջանը սահմանակից է Ռումինիային, Հունգարիային, Սլովակիային և Լեհաստանին: «Անհրաժեշտ է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները վերը նշված երկրներում սուր վարակների ներթափանցման դեպքերի արագ արձանագրման և ազգաբնակության շրջանում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,- ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]