Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում անասնագլխաքանակը կպահպանվի

Գեղարքունիքի մարզում անասնագլխաքանակը կպահպանվի

 ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2015 թվականի գարնանը մարզպետի հանձնարարությամբ ցածր ցուցանիշներ հավաքագրած համայնքներում կատարվել են  ուսումնասիրություններ, եւ վերլուծությունը ցույց է տվել, որ այդ համայնքներում որոշ դրական տեղաշարժեր կան, բայց, այնուամենայնիվ, մարզի միջին կատարողականին անբավարար կատարողական ցույց տվածները համայնքները դեռ չեն մոտեցել:

Ըստ տարածաշրջանների` ցածր ցուցանիշներ են հավաքել Վարդենիսի տարածաշրջանը` 69.1 եւ Գավառը` 72 տոկոս: Իսկ միջինից բարձր ցուցանիշներ հավաքագրել են Մարտունու տարածաշրջանը` 86.7, Ճամբարակը` 93.4 եւ Սեւանը 84.7 տոկոս:

Գեղարքունիքի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ վիճակի մասին զեկուցումով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի տեղակալ Սաշա Բավեյանը: Նա նշեց, որ մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը իրականացրել է մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ վիճակի մասին ուսումնասիրություն, ըստ որի մարզի 46 նախադպրոցական ուսումնական հաստատություններից 4-ը չեն գործել շենքային վատ պայմանների կամ նորոգման աշխատանքների  պատճառով:

Գեղարքունիքի մարզի 2015 թվականի բերքահավաքի արդյունքների եւ աշնան գյուղատնտեսական աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքներում կոմբայնների պակաս չի զգացվել: Մարզի առանձին շրջաններում 1 հեկտարից միջինը ստացվել է 25-30 ցենտներ աշնանացան ցորենի բերք, իսկ  գարու արտերի հեկտարից` 7-11 ցենտներ: Մարզում աշնանացան կատարվել 2 հազար 500 հեկտար տարածքում: Իսկ կառավարության կողմից ստացվել է 220 տոննա բարձր բերքատվություն ունեցող ցորենի սերմացու եւ եւս 100-120 տոննա կստացվի սեպտեմբերի առաջին կեսին: Ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի կարիք չի զգացվում մարզում, իսկ պարարտանյութի եւ հացահատիկի սերմացուի բաշխումը կկատարվի նույն կերպ` նախօրորք ներկայացված հայտերով: Ոռոգման շրջանը նորմալ է անցել, եւ առանձին շրջաններում այն դեռ շարունակվում է:

Գեղարքունիքի մարզի սանիտարահիգիենիկ վիճակի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Նա նշեց, որ բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում` ջրային բնութի բռնկումների կանխարգելման նպատակով Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի, բնակչությանը տրվող խմելու ջրի որակի նկատմամբ շարունակական ուսումնասիրություններ: 2015 թվականի առաջին կիսամյակում սանիտարաքիմիական ցուցանիշներով հետազոտվել է մարզի բնակավայրերին տրվող խմելու ջրի 3122 նմուշ , որոնցում  շեղումներ չեն արձանագրվել: Մնացորդային ազատ քլոր ցուցանիշով հետազոտվել է խմելու ջրի 220 նմուշ, կրկին շեղումներ չեն արձանագրվել:

Ամփոփելով մարզխորհրդի նիստը` մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ մարզպետարանը հետեւողական է համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, մարզի սանիտարահիգիենիկ վիճակի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ վիճակի կարգավորման եւ գյուղատնտեսության ոլորտի աշխատանքների կազմակերպմանը եւ վերասկմանը:

«Գյուղատնտեսական ոլորտում առկա խնդիրներից, հարկ եմ համարում անդրադառնալ անասնակերի նվազ կուտակմանը, ինչը տեւական երաշտի հետեւանք էր, որի պակասը լրացվել եւ լրացվում է ՀՀ տարբեր մարզերից ներկրվող անասնակերով: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր մարզում անասունների համատարած մորթ կամ անասնագլխաքանակի  թվի նվազում չի գրանցվի», -կարծում է  մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]