1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լաս Վեգասում կանգնեցրել են «Միզող տղայի» 200-կիլոգրամանոց քանդակը

Լաս Վեգասում կանգնեցրել են «Միզող տղայի» 200-կիլոգրամանոց  քանդակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաս Վեգասում կանգնեցրել են «Միզող տղան» բելգիական քանդակի կրկնօրինակը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ The Washington Times-ին: Արձանը կրկնակի մեծ Է բնօրինակից, դրա քաշը կազմում Է շուրջ 200 կիլոգրամ: Արձանը տեղադրվել Է The D հյուրանոցի եւ խաղատան մոտ:

Արձանի տեղադրման պամանագիրը կնքվել Է 100 տարով՝ երկարացման հնարավորությամբ: Դա ամենաերկարաժամկետ գործող համաձայնագիրն Է Լաս Վեգասի զվարճանքների ինդուստրիայում, պատմել Է հյուրանոցի ղեկավարության ներկայացուցիչը: 

Դա հայտնի տեսարժան ստեղծագործության առաջին նմանակը չԷ Լաս Վեգասում: Քաղաքում արդեն կանգնեցված են Էյֆելյան աշտարակի եւ Սֆինքսի փոքրացված կրկնօրինակները:

«Միզող տղան» Բրյուսելի տեսարժան գործերից մեկն Է. այն մերկ տղայի տեսքով շատրվան-արձան Է, որը միզում Է ավազանի մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]