Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

OCCRP-ն Ալիեւի եւ նրա ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին ռեպորտաժ է հրապարակել

OCCRP-ն Ալիեւի եւ նրա ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին ռեպորտաժ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ լրագրողական նախագիծը (Organized Crime and Corruption Reporting Project – OCCRP) Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին նոր ռեպորտաժ է հրապարակել, որում բացահայտել է Ալիեւների եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի շքեղ զբոսանավերի ու թանկարժեք արտասահմանյան ունեցվածքի հետ կապված «նոր գաղտնիքներ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, OCCRP-ի` «Ադրբեջան. SOCAR-ի շքեղ զբոսանավերում Ալիեւների ընտանիքի եւ բարեկամների շրջագայությունները» վերնագրով ռեպորտաժում ասվում է, որ 59 մլն դոլար արժողությամբ երկու շքեղ նավերով իշխող վերնախավի ճանապարհորդությունները Ադրբեջանի ժողովրդին զրկում են նավթից ստացվող տարեկան 12 մլն եկամուտից:

Հոդվածում նաեւ նշվում է, որ իշխող ընտանիքն իր ծախսերի համար նախկինում եւս օգտվել է SOCAR-ի փողերից: Ալիեւի ընտանիքը Լոնդոնում ունեցած 25 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքը եւս գրանցել է SOCAR-ի անունով:

Հիշյալ նավերի անձնակազմի անդամները OCCRP-ին հայտնել են, որ Իլհամ Ալիեւի ընտանիքն ու նրանց բարեկամները վերջերս հաճախակի ճանապարհորդել են Սան Տրոպե եւ Կանն քաղաքներ:

Հոդվածում մանրամասն տեղեկություններ են բերվել նաեւ Ալիեւների ընտանիքի իրական եկամուտներից բազմակի անգամ թանկարժեք նոր արտասահմանյան ունեցվածքների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]