Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանը մասնակցել է Բուխարեստում կազմակերպված «Դեսպանատների փառատոն» միջոցառմանը

Հայաստանը մասնակցել է Բուխարեստում կազմակերպված «Դեսպանատների փառատոն» 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի արտաքին գործերի նախարարության և «ESCU» հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-5-ին Բուխարեստում առաջին անգամ անցկացվում է Դեսպանատների փառատոնը, որին մասնակցում է նաև Ռումինիայում ՀՀ դեսպանությունը:

Փառատոնը կազմակերպվում է Ռումինիայում դիվանագետի օրվա և տարեկան դիվանագիտական հավաքի կապակցությամբ: Դեսպանատների փառատոնի առաջին թողարկմանը մասնակցում են Ռումինիայում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպանություններ, նույնքան էլ ռումինական տարբեր հաստատություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, փառատոնի հանդիսավոր բացումը կայացել է սեպտեմբերի 1-ին Ռումինիայի Ազգային գրադարանի ցուցասրահում, որի կենտրոնական հատվածում` ՀՀ դեսպանությանը հատկացված տաղավարում, Հայաստանը ներկայացվել է պատմական քարտեզներով, հայոց պատմության էջերը զարդարող 19-րդ դարի իտալացի վարպետների գրաֆիկական աշխատանքներով, հայկական փայտագործության նմուշներով և ժամանակակից Հայաստանը պատկերող լուսանկարներով:

Դեսպանատների փառատոնի շրջանակներում Բուխարեստի կենտրոնական զբոսայգում կազմակերպվում է բացօթյա ցուցադրություն, ուր Հայաստանի դեսպանության տաղավարը հանրամատչելի գրականությամբ ներկայացնում է Հայաստանի մշակութային, զբոսաշրջային և տնտեսական հնարավորությունները, հայ վարպետների ձեռագործ իրեր և հայկական գորգագործության նմուշներ:

«Cinema Studio» կինոթատրոնում` ազգային ֆիլմերի ցուցադրության շրջանակներում, Հայաստանը ներկայանում է ռեժիսոր Արսեն Հակոբյանի «Հայաստանից Եվրոպա» պատմավավերագրական ֆիլմով:

«Բացիր քո մշակույթը» խորագրով Դեսպանատների փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը և գալահամերգին ներկա են եղել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն, պետքարտուղար Բոգդան Ստանոևիչը, դեսպաններ, մշակութային հաստատությունների ղեկավարներ և արվեստագետներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]