Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանում սկսել են պաղպաղակ վաճառել Ճապոնիայի նախկին վարչապետի տեսքով

Չինաստանում սկսել են պաղպաղակ վաճառել Ճապոնիայի նախկին վարչապետի տեսքով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղպաղակի արտադրության չինական ընկերությունը Շանհայում վաճառքի Է հանել պաղպաղակ, որը պատրաստված Է Ճապոնիայի նախկին վարչապետ Հիդեկի Տոձեի տեսքով, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանցագործ Էր ճանաչվել եւ մահապատժի ենթարկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին հաղորդել Է Time հանդեսի ինտերնետ-պորտալը:

Մասնավորապես, պաղպաղակի վրա կարելի Է նկատել Տոձեի բեղերն ու ակնոցները:

Պաղպաղակի մեկ բաժնի արժեքը մոտավորապես 4,7 դոլար Է, իսկ արտադրանքի ծավալը՝ 10 հազար միավոր:

Սեպտեմբերի 3-ին ՉԺՀ-ում նշվելու Է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ տարեդարձը:

Հիդեկի Տոձեն՝ ճապոնացի քաղաքական գործիչն ու զորահրամանատարը, Ճապոնական կայսրության կառավարությունը գլխավորել Է 1941-1944 թվականներին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Տոկիոյի տրիբունալը Տոձեին ճանաչել Է պատերազմական հանցագործ եւ նրան դատապարտել մահապատժի, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]