Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանաբնակ ադրբեջանցիները զանգվածաբար միանում են ԻՊ-ի ահաբեկիչներին

Վրաստանաբնակ ադրբեջանցիները զանգվածաբար միանում են  ԻՊ-ի ահաբեկիչներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում օգտվելով ադրբեջանցիների կրոնական վատ գիտելիքներից, Վրաստանում բնակվող ադրբեջանցիները զանգվածաբար միանում են Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberhergun.com կայքը` հենվելով սեփական հետազոտության արդյունքների վրա:

Կայքը վրաստանաբնակ մուսուլման ադրբեջանցիների կրոնական վատ գիտելիքների համար մեղադրել է Վրաստանի կառավարությանը` քննադատելով այն բանի համար, որ պաշտոնական Թբիլիսին «ադրբեջանցիների իսլամական գիտելիքները զարգացնող կազմակերպությունների գործունեության համար հնարավորություն չի ստեղծում»:

«Վրաստանի կառավարության այդ դիրքորոշումը բերում է տեղացի մուսուլման ժողովրդի արմատականացմանը, եւ արդյունքում` նրանք միանում են ԻՊ-ին», - կարծիք է հայտնել թուրքական կայքը:

Նշվում է, որ ԻՊ-ին միացողները հիմնականում վրաստանաբնակ երիտասարդ ադրբեջանցիներն են:

«Դրա պատճառն այն է, որ Վրաստանի կառավարության վարած քաղաքականության պատճառով ադրբեջանաբնակ  շրջաններում տարբեր բնույթի խոչընդոտներ են ստեղծվում իսլամի տարածման դեմ: Որպես դրա արդյունք` կրոնական միավորումների թիվն ադրբեջանաբնակ տարածաշրջանում նվազել է, եւ ԻՊ-ն օգտվում է դրանից», -նշել է կայքը:

Հետազոտության մեջ նշվում է, որ ադրբեջանաբնակ վրացական շրջաններում ԻՊ-ի կողմնակիցներին պատկանող մզկիթների թվի աճ է գրանցվել:

«Կոնկրետ, Մառնեուլի շրջանի Գարաջալար գյուղում ԻՊ-ին պատկանող մզկիթ է բացվել, եւ գյուղում մեծացել է ԻՊ-ի համակիրների թիվը: ԻՊ-ն լուրջ սպառնալիքի է վերածվել Մառնեուլում: Կառավարությունը խիստ պայքար է տանում դրա դեմ: Սակայն, տարածաշրջանում ադրբեջանցիների դեմ ճնշումներն արմատականացնում են բնակչությանը, եւ դա նվազեցնում է տարվող պայքարի արդյունավետությունը», - նշում է կայքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]