1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անգլիայի Բանկը 20-ֆունտանոցները տպագրելու Է պլաստիկից

Անգլիայի Բանկը 20-ֆունտանոցները տպագրելու Է պլաստիկից

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Բանկը 20-ֆունտանոցների հաջորդ խմբաքանակը տպագրելու Է պոլիմերներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կարգավորիչի հաղորդագրության մեջ:

«Այսօր Անգլիայի Բանկը հայտարարել Է, որ հաջորդ 20-ֆունտանոցները տպագրվելու են պոլիմերից՝ ավելի անվտանգ, ամուր եւ մաքուր նյութից»,-նշվում Է հաղորդագրության մեջ: 20-ֆունտանոցների համար պոլիմերների մատակարարման հայտամրցույթը մեկնարկելու Է 2015 թվականի վերջին:

2013 թվականի դեկտեմբերին Բանկը հայտարարել Էր, որ հինգ եւ տասը ֆունտ արժողությամբ հաջորդ դրամները տպագրվելու են պոլիմերներից: Հինգֆունտանոցները՝ Ուինսթոն Չերչիլի դիմանկարով, թողարկվելու են 2016 թվականի աշնանը, իսկ տասըֆունտանոցները՝ Ջեյն Օսթինի դիմանկարով, շրջանառության մեջ կդրվեն մեկ տարուց:

5 ֆունտ արժողությամբ պոլիմերային նոր դրամները մարտին շրջանառության մեջ են դրվել Շոտլանդիայում: Դրանց վրա պատկերված են շոտլանդացի ինժեներ սըր Ուիլյամ Արոլի դիմանկարը եւ տարածաշրջանի հայտնի ինժեներային կառույցները:

Պոլիմերային դրամները թողարկվել են Clydesdale բանկի կողմից: Նոր պլաստիկե փողերը, որոնք 2,5 անգամ ավելի երկար են ծառայում, քան սովորական թղթադրամները, եւ ավելի լավ են պաշտպանված կեղծումներից, Մեծ Բրիտանիայում դարձել են այդ տիպի առաջին դրամները, որոնք թողարկվում են շարունակաբար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]