Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Xiaomi-ի առաջին նոութբուքը հավակնում Է մրցակցել Apple-ի MacBook Air-ի եւ Lenovo-ի ThinkPad-ի հետ

Xiaomi-ի առաջին նոութբուքը հավակնում Է մրցակցել  Apple-ի MacBook Air-ի եւ Lenovo-ի 
ThinkPad-ի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սմարթֆոններ արտադրող չինական Xiaomi-ն պլանավորում Է իր առաջին նոութբուքը շուկային ներկայացնել հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Xiaomi-ի նոութբուքը կարող Է վաճառքում հայտնվել 2016 թվականի առաջին եռամսյակում եւ կմրցակցի պրեմիալ այնպիսի սարքերի հետ, ինչպիսիք են ամերիկյան Apple-ի MacBook Air-ը եւ չինական Lenovo-ի ThinkPad-ը, նշում են աղբյուրները:

Նրանց խոսքով՝ Xiaomi-ն Samsung-ի հետ բանակցություններ Է վարել հիշողության չիպեր ձեռք բերելու շուրջ, որոնք թողարկվում են հարավկորեական ընկերության կողմից: Ընկերությունների միջեւ նախնական համաձայնագիրը կարող Է ընդլայնվել եւ ներառել Samsung-ի թողարկած դիսփլեյների մատակարարումը, նշում են աղբյուրները:

Xiaomi-ը, որն ստեղծվել Է ընդամենը հինգ տարի առաջ, գնորդներին պրեմիալ բնութագրեր ունեցող սարքեր Է առաջարկում գնային միջին ընդգրկույթով, ինչի շնորհիվ արդեն տեղ Է զբաղեցրել աշխարհում սմարթֆոնների խոշորագույն արտադրողների քառյակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]