Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրեցի 683 նպաստառու ընտանիք դիմել է 1-ին դասարանցիների համար աջակցություն ստանալու համար

Գյումրեցի 683 նպաստառու ընտանիք դիմել է 1-ին դասարանցիների համար աջակցություն 
ստանալու համար

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու սոցիալական ծառայության տարածքային բաժինները շարունակում են նպաստառու ընտանիքներից առաջին դասարնցիների համար պետությունից 25 հազար դրամ միանվագ աջակցություն ստանալու դիմումների ընդունումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սոցիալական ծառայության «Գյումրի-1» տարածքային բաժնի պետ Նելլի Սարգսյանն, այս պահի դրությամբ, բաժինն ստացել է 283 դիմում, սակայն դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: «

Անցած տարի ծնողներ եղել են, որ դիմումներն ու տեղեկանքները բերել են նույնիսկ նոյեմբերին: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի ունեցել ենք 400 դիմում»,- նշեց «Գյումրի 1» տարածքային բաժնի պատասխանատուն: Մի փոքր այլ է պատկերը սոցիալական ծառայության «Գյումրի 2» տարածքային բաժնում, որտեղ արդեն 400 դիմում է այս պահին ստացվել, բայց այստեղ ևս գործընթացը շարունակվում է: Ըստ օրենքի, նշված աջակցությունն ստանալու համար ծնողը սոցիալական ծառայության համապատասխան բաժին է ներկայացնում դիմում և համապատասխան տեղեկանք: Երեխայի` հանրակրթական դպրոց ընդունվելու մասին տեղեկանքը տրվում է դպրոցի տնօրինության կողմից: Եթե ընտանիքում 2 երեխա է առաջին դասարան հաճախելու« ապա ընտանիքին տրամադրվելու է 50 հազար դրամ` յուրաքանչյուր երեխայի համար` 25 հազար: Գումարներն ընտանիքներին կտրամադրվեն ընտանեկան նպաստների հետ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]