Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

20-ամյա Անջելինա Ջոլիի լուսանկարները կվաճառվեն Լոնդոնում

20-ամյա Անջելինա Ջոլիի լուսանկարները կվաճառվեն Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Zebra One Gallery պատկերասրահը վաճառքի Է հանել Անջելինա Ջոլիի բացառիկ լուսանկարները: Դրանք արժեն 1,8 հազար ֆունտ (շուրջ 2,7 հազար դոլար), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:

Սեւ-սպիտակ լուսանկարներում Ջոլին 20 տարեկան Է: Դրանցից մեկում նա նստած Է՝ ծնկները որովայնին սեղմած. նրա ոտնաթաթերը կապված են սեւ ժապավենով: Երկրորդ լուսանկարում սկսնակ դերասանուհին սեւեռուն նայում Է օբյեկտիվին:

Ֆոտոսեսիան բրիտանուհի Քեյթ Գառներն անցկացրել Է 1995 թվականին: Լուսանկարիչը նաեւ աշխատել Է դերասանուհիներ Բրիթնի Մերֆիի, Ջեսիկա Ալբայի եւ Ռոուզ Մաքհոունի հետ:

2014 թվականին Getty, AllOverPress եւ Splash միջազգային ֆոտոբանկերը ցանցում զետեղել են պատանի Ջոլիի ավելի վաղ չհրապարակված լուսանկարները: Դրանք եղել են «Հաքերները» կինոֆիլմի պրոմոարշավի բաղկացուցիչ մասը, որում նա 1995 թվականին խաղացել Է կնոջ գլխավոր դերը: Անջելինա Ջոլին ամերիկացի դերասանուհի Է եւ ֆոտոմոդել, ինչպես նաեւ ռեժիսոր եւ սցենարիստ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]