1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բռնապետական Ադրբեջանում դժգոհ են ԱՄՆ-ի կողմից Հայաստանն ավելի ժողովրդավար գնահատելուց

Բռնապետական Ադրբեջանում դժգոհ են ԱՄՆ-ի կողմից Հայաստանն ավելի ժողովրդավար 
գնահատելուց

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային առաջատար կազմակերպությունների կողմից բռնապետական ճանաչված Ադրբեջանում դժգոհ են այն փաստից, որ Մարդու ազատության ինդեքսի այս տարվա տվյալներով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում Հայաստանն Ադրբեջանից ավելի ժողովրդավար է գնահատվել:

Մարդու իրավունքների ինդեքսում, որը 150 երկրներում անցկացված համատեղ հետազոտության արդյունքում համատեղ կազմել են ամերիկյան Վաշինգտոնի, Կատոնի, Վանկուվերի, Ֆրեյզերի ինստիտուտներն ու Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը, նշվում է, որ Հարավային Կովկասում մարդու իրավունքների ամենավատ վիճակն Ադրբեջանում է:

Այդ հետազոտության համաձայն` Մարդու իրավունքների ինդեքսում ախարհի 150 երկրների մեջ Ադրբեջանը զբաղեցնում է 126-րդ տեղը:

Ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 53-րդ, իսկ Վրաստանը` 48-րդ, Ուկրաինան` 74-րդ, Ռուսստանը` 11-րդ տեղը:

Հետազոտության մեջ հաշվի է առնվել տարբեր երկրներում մարդկանց անձնական ազատությունների, քաղաքացիական ազատությունների, ինչպես նաեւ տնտեսական բնագավառում ազատությունների հետ կապված վիճակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, ադրբեջանական haqqin.az կայքն, ընդունելով, որ Ադրբեջանը դեռեւս շատ հեռու է կանգնած մարդու իրավունքները հարգելու միջազգային չափանիշներից, այդ առնչությամբ գրում է, որ Հայաստանին գնահատելու ժամանակ ամերիկյան ինստիտուտներն այդ հարցում, իբր, առաջնորդվել են երկակի չափանիշներով: Ի դեպ, ադրբեջանական կայքը չի կարողացել թաքցնել Մարդու իրավունքների ինդեքսում Ադրբեջանի 126-րդ զբաղեցնելու համար իր ցավը եւ անթաքույց նախանձով է անդրադարձել ինդեքսում Հայաստանի լավ տեղ զբաղեցնելու փաստին: 

Մարդու ազատությունների ինդեքսի համաձայն` մարդու իրավունքների հետ կապված ամենալավ վիճակը Հոնգ Կոնգում է: Ցուցակում նրան հետեւում են Շվեյցարիան, հետո` Ֆինլանդիան: Ցուցակում ԱՄՆ-ը զբաղեցնում է 20-րդ տեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]