Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԼՂ-ում ՏԻՄ ընտրությունները չեն ազդի բանակցային գործընթացի վրա. Ջեյմս Ուորլիք

 ԼՂ-ում ՏԻՄ ընտրությունները չեն ազդի բանակցային գործընթացի վրա. Ջեյմս Ուորլիք

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերին Նյու Յորքում՝ քննարկելու 2015 թվականին երկու երկրի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական AzerNews-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Համանախագահները երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը կկազմակերպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Մենք կքննարկենք նախարարների հետ ավելի ուշ այս տարվա ընթացքում նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունը»,- հայտնել է Ուորլիքը: Համանախագահը տեղեկացրել է, որ իրենք նախատեսում են աշնանը այց կատարել տարածաշրջան, սակայն այցի հստակ ժամկետները դեռ նախանշված չեն:          

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցին՝ Ուորլիքը նշել է, որ դրանք որևէ կերպ չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացքող խաղաղ բանակցային գործընթացի վրա:

Խոսելով վեջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մասին՝ Միսնկի խմբի ԱՄՆ համանախագահն ասել է. «Մենք դիմել ենք կողմերին՝ կոչ անելով թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարի համաձայնագիրը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել կողմերին ձեռնարկել վստահություն առաջացնող միջոցներ, որոնք կամրապնդեն հրադադարի ռեժիմը՝ բանակցությունների համար դրական միջավայր ստեղծելով, ինչը կհանգեցնի խնդրի կարգավորմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]