Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոտայքում երկու եղբայրներին դանակահարելու կասկածանքով 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Կոտայքում երկու եղբայրներին դանակահարելու կասկածանքով 17-ամյա երիտասարդ է 
ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ 2 անձանց թափանցող և չթափանցող վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 23:20-ին, «Արմենիա ՀԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից Ռ. Ստեփանյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող, ձախ հետույքային շրջանի և ձախ ստորին վերջույթի կտրած-ծակած վնասվածքներով, իսկ Ա. Ստեփանյանը՝ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքով, լյարդի վնասումով, ձախ հետույքային և ձախ ազդրի հետին մակերեսի վերին երրորդականի կտրած-ծակած արյունահոսող վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է,  որ 2015թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի 17-ամյա բնակիչը ծեծի է ենթարկել Գ. Ստեփանյանին, որից հետո՝ ժամը 20:30-ի սահմաններում, հիշյալ վիճաբանության շուրջ առաջացած փոխհարաբերությունները պարզաբանելու նպատակով նրան են հանդիպել  Գ. Ստեփանյանը և վերջինիս եղբայրներ Ռ. և Ա. Ստեփանյանները:

Տղաների միջև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում 17-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ռ.և Ա. Ստեփանյանների մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում վերջիններս դեպքի վայրից հեռացել են, և վեճը դադարել է:

Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և  լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]