Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 1-ին մահացած Վարդենիսի բնակիչ, 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

Նույն հոդվածը որպես պատիժ սահմանում է երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Կարինե Աղաբեկյանի մահվան դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մինչ «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելն Աղաբեկյանը եղել է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում»՝ Մարգարյան հիվանդանոցում: Նա օգոստոսի 19-ին վիրահատվել է, վիրահատությունից հետո 14 օր գիտակցության չի եկել:  «Էրեբունի»-ում բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո չեն կարողացել փրկել կնոջ կյանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]