1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Որքան արագ մեծացնենք Ադրբեջանի սև ցուցակը, այնքան արագ կհասնենք ԼՂ խնդրի կարգավորմանը. Թևան Պողոսյան

Որքան արագ մեծացնենք Ադրբեջանի սև ցուցակը, այնքան արագ կհասնենք ԼՂ խնդրի 
կարգավորմանը. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն արդեն թևակոխել է պետականաշինության փուլ, և այժմ ձեռնարկվող քայլերը նպաստում են հայկական երկրորդ պետության միջազգային ճանաչմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Շնորհավորելով Արցախի անկախության օրվա առթիվ՝ պատգամավորը նշեց, որ  չնայած բոլոր սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրներին, Արցախն այս տարիների ընթացքում հաջողություններ է գրանցել, որոնք կարող են նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը:

«Հայկական անվտանգությունը սկսում է Արցախից, ավելին՝ այն նաև եվրոպական քաղաքակրթության առաջնագիծն է: ԼՂ հիմնախնդրի լուծումը հնարավոր կդառնա, երբ արցախցիները և միջազգային հանրությունը գան այն ընդհանուր համոզման, որ առանց Արցախում խաղաղության հաստատման, հնարավոր չէ խաղաղություն հաստատել ողջ տարածաշրջանում»,- ասաց Պողոսյանը՝ նկատելով, որ դրա համար անհրաժեշտ է կառուցել կայուն և հզոր տնտեսություն, բանակ և ժողովրդավարություն:

Արցախի Հանրապետությունում զարգանում է գյուղատնտեսությունը, ներգնա և արտագնա զբոսաշրջությունը, ավելանում են ներդրումները, երկիրը մասնակցում է միջազգային գիտական ցուցահանդեսներ: Մասնագիտության բերումով Արցախ են այցելում դիվանագետներ, միջազգային առույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակույթի մեծանուն գործիչներ:

«Որքան արագ մեծացնենք Ադրբեջանի սև ցուցակը, այնքան արագ կարող ենք հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»,- նման կարծիք հայտնեց պատգամավորը: 

1991-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց  հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ ԽՍՀՄ կազմից, ինչը թույլատրում էր սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը: Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]