Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պորոշենկոն կոչ Է արել ամբողջ աշխարհին՝ միավորվել Ռուսաստանի դեմ

Պորոշենկոն կոչ Է արել ամբողջ աշխարհին՝ միավորվել Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, երկրի քաղաքացիներին շնորհավորելով Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ տարեդարձի կապակցությամբ, կոչ Է արել ամբողջ աշխարհին՝ «միասնական ճակատով» հանդես գալ Ռուսաստանի դեմ, որը, Ուկրաինայի իշխանությունների կարծիքով, չհայտարարված «հիբրիդային» պատերազմ Է սկսել Կիեւի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին հաղորդել Է հանրապետության նախագահի վարչակազմը:

«Երկրորդ աշխարհամարտի արյունալի դասերը չպետք Է ապարդյուն անցնեն: Ագրեսորին կարելի Է կանգնեցնել միայն միավորված ջանքերով, ինչպես դա եղավ 70 տարի առաջ… Հենց դրա համար Էլ այսօր, նշելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-րդ տարեդարձը եւ հիշատակի տուրքը մատուցելով տասնյակ միլիոնավոր զոհվածներին, մենք դիմում ենք ազատ աշխարհի բոլոր ժողովուրդներին՝ վճռականորեն միասնական ճակատով հանդես գալ ռուս ագրեսորի դեմ, որը չհայտարարված «հիբրիդային» պատերազմ Է սկսել ինքնիշխան Ուկրաինայի դեմ», ասել Է Պորոշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]